Ներքին 3 տարի առաջ - 19:43 04-08-2023

«Տնային կալանքը» նորմալ չի աշխատում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԸ» ՆՈՐՄԱԼ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Տնային կալանքը՝ որպես կալանավորման ամենալուրջ այլընտրանք, կիրառության մեջ է դրվել ընթացիկ տարվա հունվարի 1-ից, և մասնագիտական տրամաբանությունը հուշում էր, որ դրա գործարկման պայմաններում կալանքների թիվը պետք է առնվազն 30-40%-ով նվազեր՝ ի հաշիվ տնային կալանքի (կա՛մ առանձին, կա՛մ մյուս այլընտրանքների, հատկապես՝ գրավի հետ համակցությամբ):

Մինչդեռ քննչական կոմիտեի հրապարակած՝ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի վիճակագրական տվյալները, մեղմ ասած, ամենևին լավատեսական չեն։

Այսպես, կալանքի 1188 միջնորդությունից դատարանը բավարարել է 990-ը (!!!), այսինքն շուրջ 83%-ը։ Նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ, երբ տնային կալանքը գործարկված չէր, ոչ միայն չի գրանցվել նվազում, այլև գրանցվել է շուրջ 4% աճ։ Միայն 54 դեպքով է դատարանը կալանքի փոխարեն կիրառել տնային կալանք: Ընդամենը շուրջ 5%։

Ընդամենը 5%!! Սա պարզապես խայտառակ թիվ է։ Սա նշանակում է, որ տնային կալանքը վերածվել է եվրոպացիների աչքերին «թոզփչոցիի»։ Սա նշանակում է, որ նախկին ՄԻՊ անդրեասյանը, կալանքի անթույլատրելի մեծ թվերի մասին ժամանակին զեկույցներ գրելով, իրականում կեղծավորություն էր անում, որովհետև իր կառավարման օրոք, ունենալով այլընտրանքների լավագույն օրենսդրական բազան, կալանքի տոկոսը աճում է՝ նվազելու փոխարեն։

Կարևոր է նաև հասկանալ, որ այս թվերը միայն քաղբանտարկյալներով չեն պայմանավորված. նրանց տոկոսը համեմատաբար փոքր է։ «անդրեասյանական» անհիմն կալանքների ենթարկվողների գերակշիռ մեծամասնությունը ոչ հայտնի մարդիկ են՝ նախկին միպ-ի շեֆի ասած՝ «հպարտ քաղաքացիները»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ