Արտաքին 3 տարի առաջ - 13:05 02-08-2023

Առանց ռուս խաղաղապահների Ղարաբաղի հայերի հետ շփվելն ավելի հեշտ կլիներ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփվել Արցախում ապրող հայերի հետ։ Այս մասին Ալիևն ասել է Euronews-ին տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է «Ղարաբաղի հայերին», ապա ուզում եմ հիշեցնել, որ նրանց հետ մեր շփումները սկսվել են միանգամից։ Հիմնականում դրանք սովորական մարդկանց հետ շփումներ էին, երբ սկսեցինք կառուցել Լաչինի նոր ճանապարհը, որն անցնում էր մի քանի հայաբնակ գյուղերով։ Տեղեկացա, որ կապեր են հաստատվել մեր ճանապարհաշինարարների և հայերի միջև։ Նրանք անմիջապես սկսեցին «ընկերանալ»»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ շինարարության առաջին ամիսներին ռուս խաղաղապահներն ապահովում էին երկու կողմերի անվտանգությունը, սակայն հետագայում նրանք հեռացան, և առանց ռուս խաղաղապահների հեշտ էր շփվել։ « Սա հուշում է, որ հասարակ մարդկանց մեծամասնության սրտում ատելությունը չկա», -ասել է նա:

Ալիևը հավելել է՝արցախահայությունը պետք է ընտրի՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ կամ հեռանալ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում