Արտաքին 4 տարի առաջ - 16:32 07-06-2022

Հեռանալն ավելի հեշտ է, քան ճշմարտությունը լսելը. Շառլ Միշելը՝ ռուս դեսպանին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանին մեղադրել է պատերազմական հանցագործությունների և աշխարհին պարենային շանտաժի ենթարկելու մեջ, ինչին ի պատասխան Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ցուցադրաբար լքել է դահլիճը, իսկ Միշելը նրան ուղեկցել է խայթող ռեպլիկով։

Շառլ Միշելը, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանը ռմբակոծում է ուկրաինական ամբարները, թույլ չի տալիս ցանել Ուկրաինայի տարածքի մեծ հատվածներում, հացահատիկ է գողանում օկուպացված տարածքներից, ինչպես նաև փորձում է պատերազմի պատճառով զարգացող երկրներում հասունացող պարենային ճգնաժամը որպես զենք օգտագործել։

Եվրամիության ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ ԵՄ պատժամիջոցները, ի հեճուկս Ռուսաստանի պնդումների, ոչ մի կերպ չեն խանգարում նրան հացահատիկ ու պարարտանյութ արտահանել երրորդ երկրներ։

Ավելի ուշ Շառլ Միշելի Թվիթերի օգտահաշվում հայտնվել են այդ ելույթի մի շարք թվիթներ՝ կից տեսանյութերով, ներառյալ հեռացող Նեբենզյային ուղեկցող ռեպլիկի տեսանյութը. «Դուք կարող եք հեռանալ, հավանաբար դա ավելի հեշտ է, քան ճշմարտությունը լսելը, հարգելի դեսպան»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում

Ձեզ գուցե հետաքրքրի