Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:48 31-07-2023

Կարմիր խաչի տեղաշարժը Լաչինում կասեցված է․ Զառա Ամատունի

«Մեր պատվիրակության ղեկավարը ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին և երկարատև զրույցի ընթացքում մենք հասցեագրել ենք խնդիրները, որոնք հնչեցվել են երիտասարդների կողմից։ Մենք կարողացել ենք բավականին սպառիչ կերպով ներկայացնել մեր կազմակերպության գործելաոճը, ինչպես է աշխատում այս իրավիճակում կազմակերպությունը, նաև այլ մանրուքներ, որոնք կարող են ոչ պատշաճ կերպով հասկացվել և թյուրըմբռնման առիթ հանդիսանալ այն դեպքում, երբ մեր կազմակերպությունը հասցեագրում է այն խնդիրները, որոնք տեսնում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Ամատունին շեշտեց, որ փորձում են կողմերի հետ գտնել հնարավոր լուծումներ, որոնք կկարողանան ապահովել աշխատանքի հետագա ընթացքը, որը այս պահի դրությամբ կասեցված է։

«Ցանկացած խնդիրներ, որոնք մենք հասցեագրում ենք և որոնք վերաբերում են մարդկանց, նաև մեր աշխատակազմին, ինչպես գիտեք, մենք ունենք գրասենյակ նաև ԼՂ-ում, բնականաբար մեզ համար շատ կարևոր է, որ առաջին հերթին լսելի դարձնենք մեր դիրքորոշումները և կարողանանք լուծումներ գտնել հենց անմիջապես այն իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս ամբողջ իրավիճակում մարդասիրական տեղաշարժի և մարդասիրական գործունեության համար»,-ասաց Ամատունին։

Զառա Ամատունին նշեց, որ Լաչինի միջանցքով այսօր ընդհանրապես տեղաշարժ չկա, իրենց գործունեությունը կասեցված է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ