Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:46 29-07-2023

Նիկոլ Փաշինյանը հայտնի կեղծարար է․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ամփոփում է իր գործունեության 4-րդ շաբաթվա արդյունքերը։

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նախաձեռնությանը, ասել էր, որ «ՀայաՔվե»-ն ստորագրություններով արգելում է Ադրբեջանին՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, Ավետիք Չալաբյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը հայտնի կեղծարար է, և նրա ցանկացած մտքին պետք է վերաբերվել որպես կեղծիքի և ճշմարտության խառնուրդ, և նա փորձում է մշտապես կեղծիքը ներկայացնել ճշմարտության տեղ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հիշեր, որ 1992 թ․ ընդունվել է Հայաստանի ԳԽ որոշում, որով արդեն արգելված է ճանաչել Արցախը այլ պետության, մասնավորապես Ադրբեջանի կազմում։ Հարցրեք Նիկոլ Փաշինյանին, թե ինքը ինչու հղում չի կատարում օրենքի ուժ ունեցող որոշմանը։ Հետո՝ 1990 թ․ ընդունվել է ՀՀ Անկախութայնհռչակագիր, որի նախաբանում հղում է կատարվում ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, որոնք հայտատարել են վերամիավորման անհրաժեշտության մասին։

Չալաբյանը շեշտեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջակաությունը որևէ կերպ առնչություն չունի Արցախի հետ, որովհետև Արցախը Ադրբեջանի կազմում չէ։

«Մենք Նիկոլ Փաշինյանը չենք, որ թույլ տանք՝ Ադրբեջանը մեր տարածքը մտնի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում