Ներքին 3 տարի առաջ - 18:23 28-07-2023

Այդ աղջկա ճիշտ անունն էլ չգիտեմ, չկա նման բան, հերքում եմ․ Արզաքացյանը` Լիլի Մորտոյի մասին

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հայտնել էր, որ Մորտոն ընդգրկված կլինի «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում։

Oragir.News-ի հետ զրույցում Արզաքանցյանը հերքեց տեղեկությունը։ «Ինչ աղմուկ է բարձացրել տիկին Մորտոն, ես ո՛չ տեսել եմ նրան, ո՛չ էլ լսել եմ։ Մեր կուսակցության շարքերում Լիլի Մորտո չկա, եթե լիներ, նա պետք է գար Արզաքանցյան Տիգրանի մոտ հարցազրույցի։ Ինքը Արզաքանցյան Տիգրանի գրասենյակում չի եղել ոչ մի անգամ։ Տիկին Նատալյայի հետ զանգել է, խոսել է, բայց դա չի նշանակում, որ ինքը մտել է մեր կուսակցության շարքերը։ Հետո շատ վատ է, որ լրատվականները տարածում են, թե տիկին Նատալյան է զանգահարել, առաջարկել, ես էլ ասում եմ՝ նման բան չկա։ Չգիտեմ էլ իր ճիշտ անունն ինչ է, նրա տեսել եմ միայն Կոմեդիկլաբում ու մի անգամ էլ բեմադրությանը հյուր ենք եղել ու վերջ, ուրիշ ոչ մի կերպ ո՛չ բարև, ո՛չ մի բան։ Կուսակցության որոշումները տալիս է կուսակցության վարչությունը՝ իմ գլխավորությամբ։ Չկա տենց բան, ես հերքում եմ»։

Նշենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին