Ներքին 3 տարի առաջ - 12:02 27-07-2023

Ադրբեջանը անհասկանալիորեն խոչընդոտում է հումանիտար օգնության մուտքը Արցախ․ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ ուղարկվող հումանիտար օգնության մուտքը։

««Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։ Մենք խնդել ենք, որ ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցքի հատված, այս գործելակերպը անհասականալի է և անընդունելի։ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն է, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այն օգտագործվում է որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար», - ասել է կառավարության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա