Ներքին 3 տարի առաջ - 16:14 26-07-2023

Դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 26-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկի հետ:

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ վերջիններիս իրավական ամրագրման միտվածությամբ:

Քննարկումների ընթացքում ընդգծվել է համատեղ ջանքերի ակտիվացման պահանջված լինելն՝ ուղղված հստակ առևտրատնտեսական, ինչպես նաև մշակութային ու հումանիտար ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:

Առանձնակի կարևորվել է նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացման հարցը՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների հաշվառմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ