Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 17:29 25-07-2023

Մենք և Հայաստանում բոլոր մարդիկ պիտի բադրջան չունենա՞ն․ Նիկոլ Փաշինյան

«Երբ որ պատերազմի օրերին կինս Ստեփանակերտում էր, էդ օրերին Ստեփանակերտում շատ քիչ կին, այդ թվում տղամարդ կար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Աննա Հակոբյանի՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարներին, որտեղ երևում էր, թե նա ինչպես է ճաշ պատրաստում։

«Ի՞նչ է նա ցույց տվել․ լոլիկ՝ մեր բակում աճած, բամիա՝ մեր բակում աճած, սմբուկ՝ մեր բակում աճած։ Հիմա ինչ-որ մեկն ուզում է ասել, որ հուլիս ամսին Ղարաբաղում պոմիդոր չկա՞, բադրջան չկա՞, բամիա չկա՞, իսկ ինչի՞ չկա։ Էդ բամիան որ աճել ա, դրա վրա ո՛չ բենզին ենք ծախսել, ո՛չ սալյարկա ենք ծախսել։ Էսօր ցանկացած բակում, ցանկացած հողի վրա պիտի այդ ասմեն ինչը լինի, ինչո՞ւ չկա։ Գոնե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այդ թվում վերջին շրջանում բավարար միջոցներ է հատկացրել, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում թոշակները վճարվեն, նպաստները վճարվեն, աշխատավարձերը վճարվեն։ Էդ ի՞նչ ա ցույց տվել, սև խավիա՞ր ա եղել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել»։

Փաշինյանը շեշտեց, որ վերջին 30 տարում Ղարաբաղը Հայաստանից այնքան աջակցություն չի ստացել, ինչքան ստանում է հիմա։

Փաշինյանը հունից դուրս եկավ՝ հարցնելով, թե ինչպես է լինում, որ բոլոր ձայնագրությունները հայտնվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ անմիջապես կապ ունեցող լրատվամիջոցների ձեռքին։

«Ձեր կանխավարկածն այն է, որ մեր տանը բադրջան լինելու իրավունք չկա՞, մենք և Հայաստանում բոլոր մարդիկ պիտի բադրջան չունենա՞ն, բամիա չունենա՞ն, կամ Երևանում տրանսպորտ չպիտի՞ լինի»,- Փաշինյանը զայրացած ասաց ի պատասխան արցախցու հարցին՝ վստահ լինելով, որ այս հարցի տակ առկա են քաղաքական շարժառիթներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները