Ներքին 3 տարի առաջ - 14:29 25-07-2023

Պարզվել են Երևանում Բելառուսի քաղաքացիների մասնակցությամբ ավազակային հարձակման հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձակման դեպքի էական հանգամանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված երկու երիտասարդ, որպես աղջիկ ներկայանալով, մուտք են գործել իր բնակարան և ծոծրակին հարվածելով՝ իրեն կողպել են սենյակում և հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսը, 720.000 ՀՀ դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած 3 անձանց ինքնությունը, ովքեր Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են՝ 1995 և 2001 թվականներին ծնված տղամարդիկ և 1987թ. ծնված մի կին, ով 1995թ․ ծնված տղամարդու քույրն է, տուժողի հետ բնակվում է Երևանի նույն բնակարանում և, քննության տվյալներով, օժանդակել է հանցակիցներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ