Մամուլ 3 տարի առաջ - 08:24 25-07-2023

Ամեն անկյուն այդ «անկյունցի՞ն» պիտի պաշտպանի․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թեպետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսպես ասենք՝ անմիջականորեն ու ցուցադրաբար այդ թեզը չի հնչեցնում, դե, գոնե «առաջին դեմքերի» միջոցով, բայց տարբեր տրամաչափի իշխանական ու պրոիշխանական քարոզիչներ այն հաճախ են գործածում: Թեզը, որքան էլ պարզունակ է և անհայրենիքության կամ հայրենիքի զգացողություն չունենալու արտացոլանք, բայց գործածվում է ու շրջանառվում: Այդ թեզը բոլորիդ ծանոթ է, «ֆեյսբուքներում» էլ հաստատ շատերդ հանդիպած կլինեք, մոտավոր իմաստը սա է՝ «Արցախը թող արցախցիները պաշտպանեն...»:

Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջին հերթին այն, որ եթե 1918 թվականի մայիսի ճակատագրական, բայց հաղթական դարձած օրերին արցախցիներն էլ ասեին, թե՝ Երևանը, Էջմիածինը թող երևանցիները պաշտպանեն, ապա թուրքը Էջմիածինն էլ ավերած կլիներ, երևանցիներին էլ՝ կոտորած: Ովքեր չգիտեն սեփական երկրի պատմությունը, կարող են թեկուզ «գուգլել» ու պարզել, թե ինչպես է եղել Սարդարապատի ճակատամարտը: Բայց վերանանք «պատմական էքսկուրսներից»: Այդ թեզը, թե՝ Արցախը թող արցախցիները պաշտպանեն, Սյունիքը՝ սյունեցիները, Տավուշը՝ տավուշցիները և այդպես շարունակ, ավելին է, քան թշնամություն անելը, դա ամենաիսկական սրիկայություն է, հարված երկրի թիկունքին:
Ամենից վատն այդ թշնամական թեզի մեջ այն է, որ մի շարք հանգամանքների բերումով մասնատվածության հակված մեր ժողովրդի մի որոշակի զանգվածի մոտ այդ հիմարությունը նստվածք է տալիս: Առանց այն էլ պատմական Հայաստանի հազիվ 10 տոկոսի վրա ծվարած մեր հայրենակիցները ինչ-որ հնար են գտնում ոչ միայն մեկը մյուսին էլ ավելի մասնատելու, այլև օտարվելու: Դա հասկանում է նաև թշնամին, որն էլ, անկախ այն բանից, թե ում տեսքով է ներկայանում, նման «քարոզներ» է տանում: Այդ թեզի հետևանքները դժվար չէ կանխատեսել:

Արցախը կորցնելուց հետո արցախցիների հասցեին բացարձակ ապուշություններ դուրս տվողները շարունակելու են նույն հիմարությունը կրկնել, մի քիչ այլ տարբերակով: Օրինակ՝ այսպես. «Սյունիքը թող սյունեցիները պաշտպանեն, Վայոց ձորը թող վայոցձորցիները պաշտպանեն, Գավառը թող գավառցիները պաշտպանեն, Մարտունին թող մարտունեցիները պաշտպանեն, Իջևանը թող իջևանցիները պաշտպանեն, Դիլիջանը՝ դիլիջանցիները, Ճամբարակը՝ ճամբարակցիները, Գյումրին՝ գյումրեցիները, Երևանը՝ երևանցիները...»: Հիմարությո՞ւն է: Այո: Ճիշտ նույն կերպ հիմարություն ու թշնամություն է թեզը, թե՝ Արցախը թող միայն արցախցիները պաշտպանեն...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած