Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:11 24-07-2023

Հազարավոր արցախցիներ ունենք այստեղ, որ անտարբեր են, ամոթ իրենց․ անտարբերությունը դավաճանություն է

Արցախցի երիտասարդներն այսօր փակել էին ՄԱԿ-ի գրանսենյակի մուտքերն ու ելքերը։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախցի երիտասարդներից մեկն ասաց, որ ակցիայի նպատակն է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները նույնպես զգան ու հասկանան, թե ինչ է զգում արցախցին, քանի որ արդեն ավելի քան 200 օր է՝ ճանապարհը փակ է, արցախցիները չեն կարողանում իրենց ելումուտը, կարիքները հոգալ։

«Թող իրենք էլ զգան, մտնեն արցախցու հոգեվիճակի մեջ, գուցե այդ կերպ կկարողանան օգնել մեզ։ Ավելի լավ է՝ գանք այստեղ, ոչ թե նստենք տան դիվանների վրա ու ասենք՝ ոչ մի բան էլ չի ստացվելու»։

Կազմակերպիչներից մեկն ասաց, որ ակցիաները սկսել են «Կարմիր խաչի» գրասենյակի մոտից ու մնալու են ՄԱԿ-ի գրանսենյակի մոտ։

«Հազարավոր արցախցիներ ունենք այստեղ, որ անտարբեր են, ամոթ իրենց․ անտարբերությունը տանում է մահվան, ցեղասպանության, անտարբերությունը ավելի վատ է, քան դավաճանությունը։ Թող մարդիկ իրենց տներում չնստեն ու ասեն՝ էս մեկը դավաճան է, այն մեկը դավաճան է, դավաճանը հենց իրենք են, անտարբեր մարդիկ, հատկապես անտաբեր արցախցիները»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են մարդիկ անտարբեր ինչու չեն միանում իրենց պայքարին, ակցիայի մասնակիցներն ասացին, որ քանի դեռ ցավը չի հասել իրենց, իրենք չեն հասկանա, թե ինչ է դա։

«Երբ իրենց երեխանրն էլ սովորական կոնֆետի, ձմերուկին, մրգին, բանջարեղենին կարոտ մնան, այդ ժամանակ էլ մարդիկ կհասկանան, թե դա ինչ է, ու դուրս կգան մեզ հետ պայքարելու։ Քանի դեռ ցավը չի հասել իրենց տներին, իրենք դուրս չեն գալու»։

Ոստիկանության աշխատակիցները սակայն ակցիայի մասնակիցների պարտադրեցին բացել գրասենյակի մուտքերն ու ելքերը՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք ստիպված կլինեն ձերբակալել ակցիայի մասնակիցներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում