Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:02 19-07-2023

Մենք պահանջում ենք գործարկել հումանիտար օդային կամուրջ․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը ոչ մի հումանիտար օգնություն չեն ընդունելու Ադրբեջանի կողմից: Մենք պահանջում ենք գործարկել հումանիտար օդային կամուրջ, և շատ կարևոր է, որ ողջ աշխարհը գիտակցի, որ ներկա պայմաններում միակ լուծումը օդային կամուրջ ապահովելն է՝ արցախցիներին սնունդ և անհրաժեշտ այլ ապրանքներ մատակարարելու համար: Օդային կամուրջը կարող է կազմակերպվել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, ովքեր նման բեռներ տեղափոխելու իրավունք ունեն՝ անկախ նրանից, թե շրջափակում իրականացնող երկիրը համաձայնում է դրան, թե ոչ:

Օդային կամրջի մասին պետք է հնարավորինս շատ բարձրաձայնել, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը մտադիր չէ մեզ թույլ տալ սնունդ ստանալ Հայաստանից, իսկ Ադրբեջանից որևէ բեռների տեղափոխում մենք թույլ չենք տալու: Դա չափազանց վտանգավոր է:

Ինչ վերաբերում է ավելի կտրուկ քայլերին, մենք պետք է գիտակցենք, որ առկա ռազմական իրավիճակում մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու տարբեր սադրանքների, որոնք կարող են իրականացվել Ադրբեջանի կողմից: Մեր պատրաստվածությունը պետք է շատ բարձր լինի: Ոչ միայն զինծառայողները, այլ նաև հասարակ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դիմադրության:

Նման իրավիճակում, երբ գիտենք Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, երբ տեղյակ ենք ռուս խաղաղապահների սահմանապահ հնարավորություններից, մենք պետք է պատրաստ լինենք ինքներս բացել ճանապարհը, եթե դա հնարավոր չի լինելու անել այլ քաղաքական քայլերով: Դա պահանջում է համախմբում հայաստանցիների հետ, որ միասին բացենք ճանապարհը, որովհետև անընդունելի է, որ 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա, 20 հազար տարեցներ զրկված են տարրական կենսապայմաններից: Եթե օդային կամուրջը չի ապահովվելու, մենք պետք է ճանապարհը բացենք մեր ուժերով»։

Մնացած հարցերի պատասխանը Alpha News-ի հարցազրույցում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ