Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 15:40 18-07-2023

Նոր Նորքում աղբահանություն Վարդավառից առաջ է եղել. հարցում և կադրեր

Երևանի քաղաքապետի ընտրություններից մոտ մեկ տարի առաջ քարոզարշավ սկսած Տիգրան Ավինյանը պարբերաբար շրջում էր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, բնակիչներին վստահեցնում էր, որ բոլոր խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են։ Սակայն ուշագրավ է, որ նույն Տիգրան Ավինյանի աչքից վրիպում են քաղաքի բանուկ փողոցների՝ օրերով կուտակված աղբն ու տարածվող գարշահոտը։

Oragir.News-ն այսօր շրջեց Նոր-Նորք վարչական շրջանում։ Մեր տեսախցիկը ֆիքսեց, որ կենտրոնական փողոցներում աղբամաները դատարկ էին, սակայն բնակելի շենքերի հարակից տարածքների աղբամանների լցվածությունից ու դրանց շուրջը գոյացած աղբակույտերից կարելի է ենթադրել, որ աղբահանություն չի արվում արդեն մի քանի օր։

«Նոր Նորքում աղբահանություն Վարդավառից առաջ է եղել։ Այս հոտից հիվանդություն կլինի»,-ասաց բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ