Արտաքին 3 տարի առաջ - 20:50 15-07-2023

Ես շեշտել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը. Շառլ Միշել

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի ապաշրջափակումն ու նշում, որ ստեղծված իրավիճակը չի բխում որևէ կողմի շահերից։ Այս մասին Միշելը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

«Քննարկվեցին հստակ քայլեր, որպեսզի օգնենք իրավիճակը նորից վերադառնա իր նորմալ ընթացքին։ Ես ընդգծեցի Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, նկատեցի Ադրբեջանի պատրաստակամությունը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցում։ Եվրամիությունը շարունակում է ներգրավված լինել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ներկայացուցիչների եւ Բաքվի միջեւ բանակցություններ սկսվեն, որոնք կարեւոր են` տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը քննարկելու համար»,-նշել է ԵՄ խորհրդի նախագահը։

Եվրոպական խորհրդի նախագահն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար ճգնաժամի հետ առերեսվելու փաստի վրա եւ ընդգծել, որ Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակն անկայուն է։
Նրա խոսքով` հանդիպմանը կողմերը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

ԵՄ խորհրդի նախագահը հավելել է, որ քննարկման առարկա դարձած` սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի ըստ Ալմաթիի հռչակագրի։ Միշելն ընդգծել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։
Միշելը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ` այս անգամ հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) հանդիպում է ծրագրվում աշնանը Գրանադայում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում