Մամուլ 3 տարի առաջ - 08:40 15-07-2023

Եկեղեցու հորդորը՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գերագույն հոգեւոր խորհուրդը երեկ, անդրադառնալով «Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողություններին, Արցախի ամբողջական շրջափակման հետեւանքով առավել խորացող հումանիտար իրավիճակին Արցախում», հանդես եկավ հայտարարությամբ․

«Մեր հորդորն ենք ուղղում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսեւորել վճռականություն եւ մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։ Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս՝ աննվազ հետեւողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի եւ նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի: Թող Աստված օրհնի Հայաստան եւ Արցախ մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած