Մամուլ 3 տարի առաջ - 08:09 15-07-2023

ՔՊ նախաձեռնող խմբի նիստը շատ թեժ է անցել. նոր մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երեւանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երեւանի ավագանու անդամներ։ Քննարկվել են Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման կարգը եւ քարոզարշավին առնչվող հարցեր։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, շատ թեժ է եղել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գլխավոր թեման եղել է Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, իսկ կուսակցությունում գրեթե բոլորը գնում են անձակուրդ: Փաշինյանը նիստի ընթացքում ասել է, որ արդեն պետք է պատրաստվել, կազմել ցուցակները:

Մեր տեղեկություններով՝ դեռեւս անուններ են շրջանառվում, թե ովքեր պետք է լինեն այդ ցուցակներում, բայց վերջնական հստակեցում չկա: Նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Փամբուխչյանը, բայց քննարկվել է նաեւ տեղակալների հարցը: Նաեւ հարցեր են հնչել քարոզարշավը սկսելու հետ կապված՝ երբ է նախատեսվում սկսել, ովքեր պետք է ներգրավված լինեն աշխատանքներին։
Փաշինյանը պատասխանել է, որ բոլորը, առանց բացառությունների, պետք է ներգարվվեն այդ գործում: Նիստում գլխավոր դերում է եղել նաեւ Տիգրան Ավինյանը, որը նշել է, որ պետք է սկսել աշխատանքի բաշխում անել, եւ բոլորը պետք է իրենց թաղամասերում, վարչական շրջաններում ներգրավվածություն ունենան:

Վերջինս նաեւ հավելել է, թե գիտի, որ շատ քիչ ժամանակ է մնացել, բայց գրեթե որեւէ աշխատանք իր սրտով արված չէ, եւ պետք է ամբողջ ներուժը դնել այս գործին եւ համախմբված աշխատել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած