Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:34 13-07-2023

Անդամահատված մատներով տասնյակ երեխաներ են դիմում հիվանդանոցներ. Արսեն Թորոսյան

Երբ քնած երեխաներին, հիվանդ տարեցներին ահաբեկում ենք մեր ծննդյան, հարսանեկան, կնունքի արարողությունների ժամանակ՝ րոպեական հաճույք ստանալու համար, կարծում եմ՝ մենք չենք հարգում այդ մարդկանց հանգիստ ապրելու իրավունքը: Այս ամսին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, որը հրավառությունների խիստ սահմանափակումների մասին է:

«Փաստացի այսօր փորձում ենք այդ հարցը կարգավորել։ Կարծում եմ ավելի քաղաքակիրթ երկիր ենք դառնալու։ Երկրորդը՝ սրանով լուծելու ենք նաև մանկահասակ երեխաների խեղումները կանխարգելելու հարցը: Հատկապես ամանորյա տոներին տասնյակներ են անդամահատված մատերով, աչքով, տարբեր օրգաններով երեխաների ընդունելությունները մանկական հիվանդանոցներ: Կոչ եմ անում ծնողներին, անկախ օրենքից, արգելել երեխաներին հրավտանգ նյութերի հետ առնչվելուց: Եվ իհարկե, կանխարգելելու ենք տեխնածին աղետները»,- ասաց Թորոսյանը՝ կոչ անելով բոլորին չսպասել 6-ամսյա ժամկետին և օրենքը կիրառել հենց այսօրվանից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում