Ներքին 3 տարի առաջ - 10:48 13-07-2023

Սիրտանոթային դեղեր հիվանդանոցները չեն տալիս, դեղատներում էլ միայն փոխարինողներն են

Արցախում իրավիճակը ժամ առ ժամ է վատթարանում։

Oragir.News-ին ահազանգած Արցախում բնակվող մի քաղաքացի ասաց, որ խանութներն ամբողջովին դատարկ են, վառելիք նույնպես չկա։

«Նույնիսկ սառը ջուր չկա խանութներում, դե հյութերի մասին չենք խոսում։ Մեզ մոտ կատարյալ քաոս է։ Հիմա իշխանությունները խուճապ չտարածելու համար ասում են, թե սուտ է, պաշարները սպառված չեն, բայց էդպես էլ Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում, Ադրբեջանցիներն էլ միջազգային հանրությանը համոզում են, թե տեսեք, ասում ենք, չէ՞՝ բլոկադա չկա։

Բարց մարդիկ կան, որ տներում անգամ ջուր չունեն, +35 աստիճանին նույնիսկ խանութներում սառը ջուր չկա։ Ամենաբարդ խնդիրներից մեկը դեղորայքի սղությունն է։ Սիրտանոթային հիվանդների դեղերը էլ հիվանդանոցը չի տրամադրում, դեղատներից էլ փոխարինողներն ենք այսօր գնել, բայց դա էլ է վերջանում։ Սա արդեն ոչ թե գոյատևելու պայքար է, այլ դանդաղ ցեղասպանություն»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է