Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:00 12-07-2023

Պետական դավաճանության համար մեղադրվողը բանտից ահազանգում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական դավաճանության համար մեղադրվող եւ 26 ամիս կալանքի տակ գտնվող Գարուն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ Արթիկի բանտում երկար ժամանակ է, պահանջում է արդարություն, չի հասնում:

«Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա: Եթե ես իմ երկիրը իր զնվորին, իմ թոռներին վաճառել եմ, թող տանեն, հրապարակային իմ ժողովուրդը ինձ մասնատի, գնդակահարի: Ինձ այն մարդն է մեղադրում, ով զինվորի ղադրը չգիտի: Ես պահանջում եմ արդարություն։ Հիմա դատավոր են փոխել, քրեական գործը նորից վերսկսել են: Իսկ իրականում իմ դեմ գործ են հարուցել մեկ բանի համար, որ ես հաճախակի դուրս եմ եկել երկրից, տարբեր երկրներում եմ եղել, արտագնա աշխատանքի եմ գնացել, եղել եմ նաեւ Թուրքիայում։ Հիմա եթե եղել եմ Թուրքիայում, այնտեղ էլ լիքը հայեր կան, ուրեմն իրենք դավաճա՞ն են: Կրկնում եմ՝ ես արդարություն եմ պահանջում, փաստեր, որոնք ինձ չեն ներկայացնում ու արդեն 26 ամիս կալանքի տակ են պահում»,- ներկայացրեց մեղադրյալը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 7-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտվել: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

Մեղադրյալներից մեկը Գարուն Բաբայանն է, որը Արթիկի բանտից ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ պահանջելով արդարություն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին