Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:17 11-07-2023

Լավ ա՝ ՄԻՊ գոյություն ուներ, թե չէ երեկ ոստիկանները փաստաբաններին կհոշոտեին․ արցախցի փաստաբան

Երեկ ԱՀ դատախազության դիմաց փաստաբանները ոստիկանների կողմից ենթարկվել էին բռնության։ Այս մասին ահազանգել է փաստաբան Ռոման Երիցյանն, ով լրացում է կատարել մեկ այլ տեսանյութ հրապարակելով։

Երիցյանն ասում է, որ տեղի ունեցած դեպքի համար մեղադրում է երեք անձի․ Ներքին գործերի նախարարությանն՝ ի դեմս ՆԳ նախարարի, գլխավոր դատախազությանն՝ ի դեմս գլխավոր դատախազության պաշտոնակատարի և Ազգային անվտանգության ծառայությանն՝ ի դեմս ծառայության տնօրենի։

«Ներքին գործերի նախարար, Դուք մեղավոր եք այն բանում, որ ոստիկաններից գրեթե որևէ մեկը չի տիրապետում օրենքի և իրավական ակտի պահանջներին։ Դուք մեղավոր եք, որ ոստիկանությունը ՝ ի դեմս քրեական հետախուզության վարչության պետի, չգիտի, որ լրագրողի մասնակագիտությանը խոչընդոտելը քրեական օրենսգրքով արգելված է։

Դուք մեղավոր եք այն բանում, որ Արցախում ռազմական դրություն հայտարարելուց հետո հարյուրավոր հավաքներ են անցկացվել և սա առաջին դենքն էր երբ հավաքը ցրվել է բռնություն գործադրելու եղանակով։

Դուք մեղավոր եք, որ երեկ փաստաբանների նկատմամբ բռնություն կատարելու ժամանակ փոխանակ քրեական գործ հարուցեիք, լրագրողի մասնագիտական գործունեությանը ոստիկանի խոչընդոտելու համար քրեական գործ հարուցելու փոխարեն, փաստաբանի նկատմամբ անհամաչափ ֆիզիկական ուժ է գործադրվում՝ քրեական գործ հարուցելու փոխարեն, փաստաբաններին հայհոյում են, ոստքով խփում են՝ քրեական գործ հարուցելու փոխարեն պաշտոնական պարզաբանում եք կատարում ձեր ֆեյսբուքյան էջում, որով արդարացնում եք ձեզ, բայց իրականում ձեզ դարձնում եք ծաղրի առարկա։

Լավ ա՝ Մարդու իրավունքների պաշտպան գոյություն ուներ, թե չէ երեկ ոստիկանները փաստաբաններին ուղղակի կհոշոտեին ոստիկանությունում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում