Մամուլ 3 տարի առաջ - 08:29 11-07-2023

Գուցե նաև բանակցային հարթակից, երաշխիքներից ու ձևաչափի՞ց խոսեն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի վարած խաղաղամուրական քաղաքականությունը հանգեցրել է նաև նրան, որ, ի լրումն ամենի, Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներն արդեն առանց չնչին չափով իսկ նեղվելու, իրենց պարտք են համարում ուղիղ կերպով վիրավորել ու նվաստացնել հայերին, Հայաստանը, Արցախի հայությանը: Խնդրեմ, հիացեք. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը նշել է որպես «Խանքենդի»: Քաղաքականության մեջ ու առհասարակ կյանքում պատահական բաներ չեն լինում:

Հենց այնպես չեն վերցնում ու Ստեփանակերտի փոխարեն կամ Ստեփանակերտին զուգահեռ գրում՝ «Խանքենդի»: Սա՝ իր հերթին: Հիշատակյալ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում մասնավորապես նշել է. «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունն ապահովելու նպատակով»: Այնպիսի տպավորություն է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին խոսողները, առաջին հերթին՝ Արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի անգամ ոչինչ չեն լսել Բաքվի հնչեցրած ուղիղ սպառնալիքների, Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրականացվող քայլերի, Բաքվի հրահանգներով իրականացվող կոնկրետ սպանությունների մասին:

Առհասարակ, բոլորը, ովքեր Արցախին մղում են Բաքվի գիրկը, այսպես ասած՝ «ուղիղ երկխոսության», պետք է առնվազն նշեն, թե ի՞նչ միջազգային երաշխիքներ կարող են ապահովել, ի՞նչ ձևաչափ է դա ունենալու, կողմերը որպես ո՞վ են բանակցելու, ո՞ր տերություններն են այդ բանակցություններին ու դրանցով գրանցվելիք պարտավորություն-պայմանավորվածություններին տեր լինում: Հարթակ կա՞: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերակով թեկուզ: Կարծես՝ չկա: Այսինքն, հարթակ չկա, երաշխիքներ չկան: Իսկ նման դեպքում՝ «ուղիղ երկխոսության մասին» հայտարարությունները, հորդորները, գրառումները դատարկախոսություն են և առանց այն էլ դժվարին ու անմարդկային վիճակում դրված Արցախի հայերին արնախում ու հակամարդ թշնամու երախը նետելու ստոր նպատակ հետապնդող մտադրություններ: Քաղաքակրթական ոչ պակաս արյունոտ շղարշով վատ քողարկված մտադրություններ, ի դեպ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել