Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:40 08-07-2023

«ՀայաՔվե»-ի նախագիծը չի հակասում ՔՊ-ի նախընտրական ծրագրին

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողի հարցին ի պատասխան նկատեց, որ այս օրենսդարակն նախագիծը գծում է այն կարմիր գիծը, որը չի կարող անցնել ՀՀ ցանկացած իշխանություն։ Պետք չէ նախաձեռնությունը սվիններով ընդունել, քանի որ այն ուղղված չէ հատուկ ներկայիս իշխանությունների դեմ։

«Լավ կլիներ, որ թեկուզ Հանրային եթերում նստեինք և քնարկեինք, թե «ՀայաՔվե»-ի նախագիծը Հայաստանին օգո՞ւտ է, թե՞ վնաս։ Մենք պնդում ենք, որ օգուտ է, դուք պնդում եք, որ վնաս է։ Դե եկեք նստենք, քննարկենք, թող հանրությունն էլ տեսնի մեր ու ձեր փաստարկները և իր գնահատականը տա։ Եթե մենք նորմալ դիսկուրս ունենանք, չի բացառվում, որ ՔՊ-ականները մասամբ կամ ամբողջապես աջակցեն այս նախագծին»,- ասաց Չալաբյանը։

Չալաբյանը նկատեց նաև, որ իրենք առաջարկում են մի նախագիծ, որն առնվազն չի հակասում ՔՊ-ի նախընտրական ծրագրին։

«Ինչո՞ւ եք այսպես խուճապի մատնվել։ Կա՛մ գնացեք ձեր նախընտրական ծրագիրը փոխեք, նորից գնացեք ընտրությունների, կա՛մ եթե այդ նախընտրական ծրագրով եք եկել, մեր առաջարկները ձեր նախընտրական ծրագրին չեն հակասում, ինչո՞ւ եք խուճապի մատնվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա