Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:17 08-07-2023

Համայնքապետարանի աշխատակիցներին խիստ հրահանգված է, որ այլևս չստորագրեն

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը հրավիրված ասուլիսին ասաց, որ Երևանի երկու համայնքներում՝ Ավանում և Մալաթիա-Սեբաստիայում, գրեթե ամեն օր խնդիրներ են ունենում։

«Ես երեկ եղել եմ Ավան համայնքում։ Թույլ չեն տալիս կամ առնվազն խոչընդոտում են այնտեղ իրազեկման ակցիա իրականացնելը, նույնիսկ ստիպված եմ եղել ոստիկանությանը դիմելու։ Պատճառաբանում են, թե դուք կանգնում եք մեր խոտի վրա և խոտն եք փչացնում կամ խանգարում եք կանաչապատման աշխատանքներին։ Մոտ երեք ժամ կանգնել եմ, որևէ կանաչապատման աշխատանք այնտեղ չի կատարվել։ Երբ ես այդ հարցը բարձրաձայնեցի, սկսեցին ցերեկը ջրել այդ խոտը․ բոլորս էլ գիտենք, որ խոտը կա՛մ երեկոյան շատ ուշ են ջրում, կա՛մ առավոտյան կանուխ, բայց ժամը 3-ին սկսեցին ջրել»։

Պետրոսյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ համայնքապետարանի աշխատակիցներին խիստ հրահանգված է, որ այլևս չստորագրեն, նույնիսկ մի տեղում հավաքարարի են աշխատանքից ազատել։

Լիազոր ներկայացուցիչը նշեց նաև, որ նույնականացման քարտերով էլեկտրոնային ստորագրությունների հետ կապված խնդիրներ ևս կան։ Այդ հարցով դիմել են ԿԸՀ-ին, երկուշաբթի օրը կներկայացնեն նաև գրավոր փաստեր և կդիմեն Գլխավոր դատախազություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա