Ներքին 3 տարի առաջ - 22:00 06-07-2023

Ինչպես է հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը մտել Հայաստան

Երեկ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Հայաստանից տեսանյութ է հրապարակել։ Նա նշել էր, որ իրենք սլանում են դեպի Երևան։

Ղուկասյանը ասում էր. «Շատ զարմացա, որ անցնելով հսկիչ անցագրային կետը՝ մեր սահմանապահի մոտ ոչ մի արտառոց հարց չառաջացավ։ Այո՛, կար զարմանք, մի փոքր անհանգստություն, շատ ջերմ դիմավորեցին»։

Այսօր Oragir.News-ը փորձեց ոստիկանությունից ճշտել, թե ինչպես է պատահել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, բայց նա եկել է Հայաստան, և նրան չեն ձերբակալել։ Ով է այդ հարցում պատասխանատուն։

ՆԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ ուսումնասիրությունը Դատախազությունն է իրականացնում, կարող ենք զանգահարել դատախազություն։

Դատախազությունից էլ, նորից մեր հարցին պատասխան չտալով, ասեցին, որ տեղին կլինի պատասխան ստանալ Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից էլ Գոռ Աբրահամյանը նույնպես նշեց, որ հարցի հասցեատերը իրենք չեն։

«Հետախուզման մեջ տրված է հանձնարարություն անձին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, երբ որ կներկայացվի վարույթն իրականացվող մարմնին, մենք կտեղեկացնենք այդ մասին»։

Քննչական կոմիտեի իրավասությունը նախաքննություն իրականացնելն է, այլ իրավասություն Քննչական կոմիտեն չունի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում