Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:52 01-07-2023

Սամվել Բաբայանը որոշել է զիջել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում վերջին օրերին քաղաքական ուշագրավ վերադասավորումներ են ընթանում։ Գրել էինք, որ հունիսի 28-ին ԱՀ խորհրդարանին չի հաջողվել հաստատել նախորդ տարվա բյուջեի կատարողականը՝ քվորումի բացակայության պատճառով, քանի որ ո՛չ ընդդիմությունն էր մասնակցել, ո՛չ էլ վերջերս Արայիկ Հարությունյանից պետնախարարի պաշտոն պահանջող եւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սամվել Բաբայանը։

Տեղեկացանք, որ մեկ օր անց Բաբայանը որոշել է զիջել, եւ նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները ներկայացել են նիստին, ապահովել քվորում, եւ բյուջեի կատարողականը հաստատվել է։ Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատգամավորներին տեղեկացրել է իր եւ Սամվել Բաբայանի զրույցի մասին, թե ինքը «սպառնացել» է՝ եթե տապալեն, հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից, իսկ Թովմասյանն ու Բաբայանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ժամանակին հուշագիր էր ստորագրել իշխող ուժի հետ, որը միայն վերջերս խզել է եւ փորձում է ինքնուրույն հանդես գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է