Ներքին Խոսք 3 տարի առաջ - 20:58 27-06-2023

Երևանը նման ծավալի շինարարություն մեկ էլ իրականացրել էր սովետական շրջանում

Ավինյանը եզրափակիչ ելույթում ասաց. «Շինբարեկարգումն այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք բացառիկ արդյունքներ ենք գրանցում։ Երևան քաղաքը նման ծավալի շինարարություն մեկ էլ միգուցե իրականացրել էր սովետական շրջանում։

Եվ անգամներով բազմապատիկ աշխատանքները բերում են անգամներով բազմապատիկ խնդիրների։ Առաջին հերթին խոսքս ուղղում եմ Խորեն Գրիգորյանին՝ գործ անողն է միշտ քննադատվում, դա չի նշանակում, որ այդ գործ անելու ճանապարհից մենք պետք է շեղվենք։

Վստահաբար լինում են թերացումներ, հազար ու մի խնդիներ, մեկը կգնա ջարդած քարերի հետ կնկարվի, մեկը փոսերի հետ, ես չեմ ուզում դուք անձնական ընդունեք այս քննադատությունը։ Էս ծավալի աշխատանքներում, որ ձեզ հանձնարարված էր, բացառիկ աշխատանք է արվում։ Եվ շնորհակալ ենք արվող աշխատանքի համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարված մեծ ծավալի աշխատանքի համար»։

Հիշեցնենք, որ շինարար, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով քաղաքապետարանի կողմից կատարցած թերի և ոչ էսթետիկ աշխատանքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ