Մամուլ 3 տարի առաջ - 07:58 27-06-2023

ՔՊ-ականների մոտ խուճապ է. պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում դիմավորել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մոտ կրկին խուճապ է. պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում դիմավորել:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին գնալու է պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Բանն այն է, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը դառնում է «մի կաթիլ մեղրի» պատմությունը. եթե մի բան այն չի լինում, դա հետագայում մեծ պատմություն է դառնում ՔՊ-ականների համար, Փաշինյանի կողմից նկատողություններ են ստանում:

Հիմա էլ ՔՊ-ականները «շունչները պահած» սպասում են, որ այսօր վերջապես «պատվով» ավարտին հասցնեն Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով կանչելու ծանր գործը: Նախորդ անգամ, երբ հունիսի 20-ին նա կրկին գնացել էր քննիչ հանձնաժողով, նիստին մասնակցում էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, արտախորհրդարանական ուժերից «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը եւ մի քանի փորձագետներ. ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել է այս հանձնաժողովի աշխատանքները:
Ի դեպ, Դավիթ Սանասարյանը նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ Փաշինյանի հայտարարությունները սպառիչ չեն, շատ հարցեր բաց մնացին, ու այսօր նա պետք է մի շարք հարցերի պատասխանի: Թե որքանով սպառիչ կլինեն Փաշինյանի պատասխանները, այսօր պարզ կդառնա։ Մի բան փաստ է. նախորդ անգամ էլ Նիկոլ Փաշինյանի մենախոսությունները քննիչ հանձնաժողովի նիստում հստակ ցույց տվեցին, որ այս հանձնաժողովի առաքելությունը մեկն է՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը:
Նկատենք, որ մինչ այս այդ հանձնաժողովի բոլոր նիստը գաղտնիությամբ պարուրված են եղել. միայն Փաշինյանին են հրապարակային քննում իր իսկ պատգամավորները՝ մտավախություն չունենալով, որ կարող է ռազմական գաղտնիքներ բացահայտել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար