Ներքին 3 տարի առաջ - 16:09 23-06-2023

Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը. Րաֆֆի Հովհաննիսյան

Ցավոք սրտի, ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանն արտաքին կամ ներքին լսարանի առջև, գրողի ծոցն է ուղարկում հայոց պատմությունը, քաղաքակրթությունը, շահերը, և ամենակարևորը՝ իրավունքը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Սկզբում մտածում էինք՝ դա անփորձություն է, անմեղսունակություն է, բաց հիմա հասկանում եմ, որ դա կանխամտածված է, դա ծրագրի մաս է կազմում։ Հայտարարում է, որ Արցախի մեր հայրենակիցներին սպառնում է ցեղասպանություն, բայց իր քայլերով բերում է ամբողջական պաշարում, մեր հայրենակիցների հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուղարկում ցեղասպան Ադրբեջանի ծոցը՝ բանակցությունների, ինքը դառնում է ցեղասպանության մեղսակից, գործակից։ Սա չարիք է և մենք չպետք է թույլ տանք դա։ Ակնհայտ է, որ նա արժանապատվություն և տղամարդկություն չունի, որպեսզի իրեն գրողի ծոցն ուղարկի։ Եթե նա ինքը մենակ չի կարող դա անել, ապա կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն անել դա իր հետ միասին»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա ավելին է, քան դավաճանությունը․ «Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը: Արցախն ապրում է շատ կրիտիկական, կյանքին սպառնացող օրեր: Մենք պետք է բարձրացնենք այդ հարցը, այդ թվում միջազգային հարթակում։ Բայց Փաշինյանը, հայերի շահերը ներկայացնելու փոխարեն, ասես Ադրբեջանի կողմից վարձված վերլուծաբան, փորփրում է Հայաստանի դիվանագիտական պատմությունը և փորձում վեր հանել նախկին իշխանությունների սխալները։ Ընդ որում՝ նա դա անում է ընտրողաբար, որպեսզի արդարացնի իր որոշումները, իր պարտությունը պատերազմում և իր մեղքը 5 000 երիտասարդների մահվան համար։ Նա, կարծես, փորձում է պարզել Հայաստանի թույլ տեղերը՝ հետապնդելով կոնկրետ նպատակ՝ կապված իր անձնական շահերի հետ»,- ենթադրել է Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը խեղաթյուրում է Հայաստանի դիվանագիտական պատմությունը՝ հանուն իր անձնական շահերի և իր իշխանության։

Քանի որ Փաշինյանը վկայակոչում է Լիսաբոնի գագաթաժողովը, ապա նախկին նախարարը հիշեցրել է նաև Բուդապեշտի որոշման մասին, որը նույնպես ընդունվել է միջազգային հանրության կողմից։

«Կարելի է պատկերացնել, թե ինչ ջանքեր են պահանջվում նրա հեռանալուց հետո, որպեսզի մեկնարկային վիճակի բերվեն հայկական իրավունքները»,- ասել է Հովհաննիսյանը՝ մեղադրելով նախկին իշխանություններին այն բանում, որ նրանք թույլ են տվել Ադրբեջանին ուժեղանալ, և թույլ են տվել, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվի քաղաքական ասպարեզում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին