Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:08 20-06-2023

Վրաստանից Հայաստան եկողների թիվը կավելանա

Հուլիսից ուժի մեջ կմտնի Վրաստան առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը։

Ըստ օրենքի՝ ՀՀ քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան։ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։

Տուրիզմի ոլորտի փորձագետ Դիաննա Մնացականյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս լուրը իր կողմից բավականին սպասված էր։ «Սա շատ կարևոր փաստ է, որ պետք է արձանագրենք առայժմ ուժի մեջ չի մտել, արդեն վեց ամիս է, ինչ այս խոսակցությունը կար։ Այս փոփոխությունը երկկողմ հարաբերություններում շատ կարևոր է, որովհետև սա նոր հնարավորություններ է ստեղծում»,- ասաց Մնացականյանը։

Խոսելով այն մասին, թե եղած փոփոխությունը կնպաստի նրան, որ Հայաստանից ավելի մեծ թվով տուրիստներ մեկնեն Վրաստան՝ Մնացականյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ այս դեպքում ինչ-որ բան կարող է ավելանալ կամ պակասել, սա միայն հարմարություն կարող է ստեղծել։ Հատկապես այն մարդիկ, ովքեր հաճախ էին գնում Վրաստան և հետ գալիս և անընդհատ այդ կնիքի հետ կապված խնդիրներ էին ունենում, էլ չեն ունենա, քանի որ սա իրենց համար հնարավորություն է առանց այդ կնիքի գնալ, բայց այն, որ հոսքը կավելանա, անկեղծ կասեմ ես այդպես չեմ կարծում, քանի որ մեծ հաշվով մենք երբևէ խնդիր չենք ունեցել Վրաստանի սահմանը անցնելու»։

Խոսելով Վրաստանից Հայաստան եկող տուրիստների թվի ավելացումից՝ Մնացականյանն ասաց. «Այ այնտեղից հնարավոր է՝ հոսքը ավելանա, բայց Հայաստանից ինչպես գնում էին, այնպես էլ գնալու են կամ կարող ա շատ քիչ տոկոս ավելանա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ