Մամուլ 3 տարի առաջ - 08:06 20-06-2023

Փաշինյանը փորձում է ինքնամաքրվել. կգա քննիչ հանձնաժողով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2020թ.-ի 44-օրյա պատերազմից 3 տարի անց՝ արդեն այսօր, Նիկոլ Փաշինյանը վերջապես կգնա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու իր թիմակիցների նախապես պատրաստած ու սերտած հարցերին:
Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ հայտարարել են, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին. խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից բոյկոտել է դրա աշխատանքները՝ պարզաբանելով, որ քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է, ուստի չպետք է իշխանությունը ղեկավարի այդ հանձնաժողովը, իսկ դրա աշխատանքներին մասնակցելով՝ ընդամենը կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին:

Ստացվում է՝ ՔՊ-ականներն իրենք իրենցով այսօր հավաքվելու են, նիստ անեն ու լուռումունջ Նիկոլ Փաշինյանին լսեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար ժամանակ է՝ պատրաստվում են այս իրադարձությանը:

ՔՊ-ականները նախապես հարցեր են մտածել, դերերի բաժանումներ են արել, որպեսզի հանկարծ ավելորդ հարցեր չտան Նիկոլ Փաշինյանին, իսկ պատգամավորներին «կուռացիա» անելու պատասխանատու գործն իր վրա վերցրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատգամավորներին նախապես հանձնարարել է՝ ինչ խոսեն, ինչ հարցեր տան Փաշինյանին:

Թե որքանով է այս իշխանությունն ի վիճակի անաչառ ուսումնասիրել այն պատերազմի հանգամանքները, որի պարտության հիմնական մեղավորները հենց իրենք են, սա հարցի մի կողմն է, բայց այն, որ Փաշինյանի այսօրվա մասնակցությունը ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ նպատակ ունի հերթական անգամ «թոզ փչել» հանրության աչքին, դա ակնհայտ է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար