Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:36 16-06-2023

Փաստաբանների թիրախավորումը համակարգային բնույթ է կրում

Փաստաբանների՝ դեպի ԵՄ գրասենյակ այսօր իրանակացրած ակցիայից առաջ հայտարարության տեքստ էր նախապատրաստել, որի տակ, մինչ ԵՄ գրաենյակ հանձնելը ստորագրել էր 100 փաստաբան։
Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Գոռ Գևորգյանն ասաց, որ հայտարարությունն ինքնին ուղղված է փաստաբանների իրավունքների պաշտպանությանը։

«Մենք գրեթե ամեն օր ստիպված ենք տեսնել դրանց ոտնահարումը։ Ընդ որում, ոչ միայն ֆիզիկական բռնության մասով, ցավալին այն է, որ փաստաբանությունն առհասարակ համարվում է թիվ մեկ թիրախ։ Ստացվում է, մենք պայքարւոմ ենք այլոց իրավունքների համար, այդ պահին վտանգելով մեր իրավունքները, նվազագույնը՝ մեր առողջության իրավունքը, փաստաբանն իր գործունեության ընթացքում կարող է վտանգել իր առողջությունը և ենթարկվել բռնության։

Պատկերացրեք, եթե մեր ամբողջ օրը կռիվ է այլոց իրավունքների պաշտպանության համար՝ ստացվում է, որ մենք և այդ կռվին ենք տիրպետում և մեթոդներին, և միջոցներին։ Այդքանից հետո մենք ինչպես կարող ենք պաշտպանել մեր իրավնունքները»։

Նա ընդգծեց, որ պարբերաբար ունեցել է փաստաբանի իրավունքների ոտնահարման դեպքեր։ «Օրինակ, նույն այս քրեական գործի շրջանակներում Կենտրոնական քննչականից ավագ քննիչ Մաթևոսյանի հետ կոնկրետ խնդիր եմ ունեցել և իր հակաբարոյակ վարքագիծը քննելի եմ դարձրել, համապատասխան գրություն եմ ուղարկել ու նկարագրել եմ իրավիճակը»։

Նա ընդգծեց, որ պատասխան նամակում նշվել է, որ վերջինիս արարքում ծառայողականի համար հիմք չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի