Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:01 16-06-2023

Ավելի կոշտ ու ագրեսիվ գործողություններ են լինելու․ Վահան Հովհաննսյան

Փաստաբանների նկատմամբ բռնաճնշումները սկսվել են շատ ավելի վաղ, ունեցել են տարատեակ դրսևորումներ, ուղղակի շատ ժամանակ հենց մեր վստահորդների խնդրանքով մենք դրանք չենք բարձրաձայնել կամ հենց մասնագիտական որոշակի հարաբերություններից ելնելով չենք բարձրաձայնել։ Կարող եմ ասել, որ բացասական տենդենցը շարունակվում է արդեն մի քանի տարի, կարծես համակարգված ձևով փորձում են նվաստացնել փաստաբանական ինստիտուտը, ենթարկել բռնաճնշումների, քանի որ կարծես թե անկախ մնացած եզակի կառույցներից մեկն է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանն՝ այսօր Փաստաբանների պալատից դեպի ԵՄ գրասենյակ ընդդեմ ոստիկանական բռնությունների իրականացված իրազեկման ակցիայի ընթացքում։

«Ինչ վերաբերում է վերջին դեպքերին, դրանք իրենց էությամբ արտառոց են քանի որ հետխորհրդային ժամանակահատվածում ընդհանրապես որևէ մեկը չի կարող նման դեպք հիշել, երբ փաստաբանին ծեծի ենթրակեն ոստիկանական բաժնում՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ։
Սա վերջը չէ, միայն սկիզբն է, Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ, մենք նախանշել ենք մեր կողմից նախատեսվող գործողույթունները, որոնք լինելու են շատ ավելի կտրուկ և կոշտ, ավելի ագրեսիվ գործողություններ։ Մենք չենք լռելու, մեզ կոտրել հնարավոր չի լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը