Ներքին 3 տարի առաջ - 17:05 14-06-2023

Չնայած անվտանգության խնդիրներին՝ Հայաստանը հիանալի վայր է ապրելու համար․ ֆիննախ


Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում ռազմավարական նշանակության տարբեր ոլորտներում և հանրությանը մատուցում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ չնայած անվտանգության և լոգիստիկայի հետ կապված խնդիրներին՝ Հայաստանը հիանալի վայր է ապրելու համար, հատկապես ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու համար:

«Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, կայուն ֆինանսական համակարգը և տարբեր այլ գործոններ մեր երկիրը գրավիչ են դարձրել հազարավոր զբոսաշրջիկների և օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս միգրանտների համար»,-նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ այս ամենում հսկայական դեր ունի կառավարության ամենօրյա քրտնաջան աշխատանքը։
Հայաստանը, նրա խոսքով, մշտապես հայտնվում է Ռուսաստանից միգրանտների ներհոսքի ցուցանիշով երկրների առաջին եռյակում։

«Եվ պետք է ուղղակի հարցնել՝ ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցուցակում։ Մենք մրցակցում ենք այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այսինքն՝ այն երկրների հետ, որոնք ունեն զարգացման ավելի բարձր մակարդակ։ Այլ կերպ ասած՝ կառավարությունն այնպիսի միջավայր է ստեղծել, որտեղ մարդիկ ուզում են ապրել, աշխատել և ներդրումներ անել»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ