Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:47 12-06-2023

Սերժ Սարգսյանի ավտոմեքենայի «պլյոնկաները» հանվել են

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ այն վարորդները, որոնց ավտոմեքենաների ապակիները թույլատրելիից մգացված են, տուգանվում են։

Ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։

Իրավապահները լիցենզավորված հատուկ սարքի միջոցով են ստուգելու ապակիների լուսաթափանցելիությունը։ Եթե սարքը մեքենայի առջևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս ցույց տա, ապա վարորդը կտուգանվի 25 հազար դրամով։

Oragir.News-ն այսօր Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում ֆիքսել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող, ինչպես նաև ուղեկցող ավտոմեքենաների ապակիների «պլյոնկաները» ևս հանվել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ