Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:14 12-06-2023

Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքով պաշտոնական հաղորդում է ներկայացվել, բայց ընթացք չի տրվել

Կարծում եմ՝ այս քաղաքացիական նախաձեռնությունը պիտի համախմբի այն բոլոր հայերին, որոնք մտահոգված են Արցախի և Հայաստանի ճակատագրով։ Բոլոր մտահոգ հայերը պիտի մի կողմ դնեն իրենց թերահավատությունը, տրակարծությունը, միավորվենք մեկ նպատակի համար, մեր հավաքարար կամքը մեջտեղ բերենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հայրենադարձ Կարեն Մկրտչյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնանի՝ իր վրա թքելու միջադեպին, Կարեն Մկրտչյանն աասաց, որ ՀԿ-ի կողմից պաշտոնական հաղորդում է ներկայացվել, բայց ընթացք չի տրվել․ «Ինչպես որ ես էի սպասում, դատախազությունը ոչ մի գործարք չձեռնարկեց, ինչ-որ լղոզված ձևակերպում տվեցին, որպեսզի փակեն գգործը։ Իրական ժողովրդավարության մեջ մենք չենք ապրում, բոլորս էլ գիտենք՝ դատական համակարգն անկախ չէ։ Ես ուրիշ արդյունքի չէի էլ սպասում»։

Հարցին՝ եթե այսօր Ալեն Սիմոնյանին տեսնի նույն վայրում, ի՞նչ կանի․ Մկրտչյանն ասաց․ «Կասեմ նույն բանն առանց հայհոյելու, առաց անկիրթ լինելու, իմիջիայլոց նաև կառավարության բոլոր անդամներին, ես կասեմ, որ իրենք դավաճան են, մաս են կազմում դավաճանական գործարքի՝ իրականացնելով ուրիշների ծրագրերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ