Արտաքին 3 տարի առաջ - 17:00 09-06-2023

Կիևը մերժել է Անկարայի՝ Կախովյան ՀԷԿ-ի պայթյունը հետաքննելու առաջարկը և այն զիջախաղ որակել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բացասաբար է արձագանքել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կախովյան ՀԷԿ-ի պայթեցման դեպքի հետաքննության համար միջազգային հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ ՈՒկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Հաղորդվում է, որ Կուլեբան թուրքական կողմի առաջարկը ռուսների հետ զիջախաղ է որակել։

«Մենք այդ փորձն արդեն ունենք։ Դա զիջախաղ է ռուսների հետ։ Երբ Ելենովկայում սպանեցին մեր ռազմագերիներին, մենք ՄԱԿ-ին ասացինք՝ ձեր առաքելությունն ուղարկեք, հետաքննեք։ Դուք կարծում եք՝ նրանք այնտեղ հասա՞ն։ Ես ձեզ ավելին ասեմ. այդ առաքելությունը սուսուփուս փակվեց ՄԱԿ-ի կողմից, ինչպես ասում են՝ անաղմուկ»,- նշել է նա։

Կուլեբան նաև իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նա նշել է, որ իր թուրք գործընկերը մարդասիրական օգնություն է խոստացել Կախովյան ամբարտակի պայթյունի հետևանքով առաջացած ճգնաժամը մեղմելու համար։

«Զրույցի ընթացքում ես շնորհավորեցի իմ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին նշանակման կապակցությամբ և տեղեկացրեցի Կախովկայի աղետի մարդասիրական և էկոլոգիական ծանր հետևանքների մասին։ Նա ինձ տեղեկացրեց, որ Թուրքիան աշխատում է մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ այս ճգնաժամը մեղմելու համար»,- ասել է Կուլեբան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն առաջարկել է միջազգային կառույցներին գալ Կիև եւ հետաքննել Ուկրաինայի մայրաքաղաքի մշտական գրոհները։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա առաջարկել է ստեղծել հանձնաժողով՝ Կախովսկայա ՀԷԿ-ում տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար, ինչպես նաև Սևծովյան հացահատիկային նախաձեռնության նմանությամբ բանակցություններ սկսել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ