Արտաքին 3 տարի առաջ - 16:15 09-06-2023

Էրդողանը վերընտրվելուց հետո կայցելի Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Yeni Şafak պարբերականը։

Հաղորդվում է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանն ավանդույթի համաձայն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի ինքնհռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, իսկ հունիսի 13-ին՝ Ադրբեջան։

Էրդողանը Հյուսիսային Կիպրոսում հանդիպում կունենա տեղական իշխանության ղեկավար Էրսին Թաթարի հետ, ինչպես նաև կվերահաստատի Կիպրոսի հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի տեսակետները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում երկու երկների ղեկավարները հանդես կգան Կովկասում խաղաղության և կայունության մասին ուղերձներով։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Էրդողանը վերընտրվել էր Թուրքիայի նախագահի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում