Ներքին 3 տարի առաջ - 22:42 08-06-2023

Կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

Կայացել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համակարգմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նիստի շրջանակներում փոխնախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում մշակվել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի առաջին տարբերակը, որը պետք է աշխատանքային խմբի կողմից վերջնականացվի և հավակնի դառնալու օրենսդրական նախաձեռնության հիմքը։

«Սարգսյանը կարևորել է այն, որ Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում ձևավորվող նոր կրթահամալիրը կենտրոնանալու է բացառապես հանրությանն արդյունավետ ծառայություն մատուցող, պրոֆեսիոնալ, բարեվարք ծառայող պատրաստելու և վերապատրաստելու վրա։

Նա ընդգծել է, որ որքան էլ անվիճելի է կրթահամալիրում ուսումնառություն ստացած և, օրինակ, իրավաբանի որակավորում ունեցող կադրերի բարձր որակը, այդուհանդերձ պետք է հստակ լինի, որ նոր ձևավորվող, պրոֆիլային կրթահամալիրը պարզապես իրավաբան կամ տնտեսագետ պատրաստող կառույց չի կարող լինել, և պետք է միտված լինի բացառապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն։ Հետևապես, լուծումները հենվում են հենց այդ տրամաբանության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փոխնախարար Սարգսյանը նշել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ են տեղի ունեցել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործընկերների հետ՝ հայեցակարգային լուծումները կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականությանը համահունչ առաջ տանելու նպատակով։

Հայեցակարգի առաջին տարբերակի շրջանակներում առանձին բաժիններով անդրադարձ է կատարվել նաև՝
– ՆԳՆ կրթահամալիրի կադրային քաղաքականությանը,
– ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքին,
– ՆԳՆ կրթահամալիրի կողմից կրթության գործընթացի կազմակերպմանը,
– Ոստիկան, փրկարար կամ ճգնաժամային կառավարման ոլորտի համար բազային կուրսի ներդրմանը,
– ՆԳՆ կրթահամալիրի շենքային պայմաններին՝ կրթական բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:

Նշվում է, որ աշխատանքային խումբը քննարկել է նաև կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանում ՆԳՆ կրթահամալիրի ձևավորմանը միտված քայլերի հաջորդականությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հուլիսի երկրորդ տասնօրյակը վերջնականացնել ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգը, ապա ձեռնամուխ լինել օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ