Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:43 08-06-2023

Ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար. Աննա Հակոբյանի ելույթը


Այսօր աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները: Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բելգիայում տեղի ունեցած «Կին քաղաքական առաջնորդներ» ցանցի գործունեության հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ:

Իր ելույթում նա խոսել է հումանիտար և անվտանգային խնդիրներից: Այս հարցում Հակոբյանը նշել է, թե ինչն է իր ուշադրությունը գրավել, հատկապես՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը: Վարչապետի տիկինը կիսվել է իր ուշադրությունը գրաված պատմությամբ:

«Դա այսպիսի վերնագիր էր՝ «Ես ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար», այն մի հայ տղայի պատասխանն էր այն հարցին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը։ Եվս մեկ գլխագիր՝ արդեն միջազգային մամուլից, որ կրկին այդ օրն էր հրապարակվել, այնտեղ գրված էր «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել»: Գուցե այս երկու գլխագրերի միջև կապն այնքան էլ ակնհայտ չէ մեզ՝ մեծերիս համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ հայ տղան ցանկանում էր պաշտպանել բոլոր երեխաներին՝ Ուկրաինայում և այլ երկրներում:

Ես առավել քան վստահ եմ, որ ուկրաինացի և ցանկացած այլ երկրի երեխա ցանկանում է պաշտպանել այն երեխաներին, որոնք հայտնվել են պատերազմի էպիկենտրոնում` անկախ հանգամանքից, թե նրանք որտեղ են ապրում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թե դրա սահմաններից դուրս: Մեծահասակներն են հռչակել երեխաների պաշտպանության միջազգային օր»,- շարունակեց վարչապետի տիկինը:

Աննա Հակոբյանի խոսքով` հիմա, սակայն, մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վրավորվել 992 երեխա: Եվ սա մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունք ապահովել չի հաջողվում:

Վարչապետի տիկինը նաև նշել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր մաշկի վրա զգացել է պատերազմների կործանիչ ազդեցությունը, և հիմա էլ շարունակում է հարձակումների ակատեսը լինել, Լեռնային Ղարաբաղում հայերը տևական ժամանակ է շրջափակված են, խախտված են մարդու հիմնարար իրավունքները:

«Չնայած այս ամենին` մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա, և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Անձամբ ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող կետերի պարագայում՝ լինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը, թե մեկ այլ երկիր:

Պատերազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության ու ատելության խոսքն է»,-համոզմունք է հայտնել Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան