Ներքին 3 տարի առաջ - 17:17 01-06-2023

Խուլիգանություն կատարած ոստիկանի մասին նոր մանրամասներ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր Դիլիջանում անչափահաս երեխային ծեծած ոստիկանի նկարը՝ գրելով․

«Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է՝ Դիլիջանի քրեականի պետ Բ.Տ.-ն, որ տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային։ Ու դրա ամբողջական պատասխանատուն նիկոլական հակահայ ու տմարդի ռեժիմն է։

Վստահ եմ՝ երեխայի բարեկամների մեջ կգտնվեն մարդիկ, որ կմտածեն՝ «Ինչու՞ են սրանք հարցը քաղաքականացնում. չէ՞ որ սա սովորական իրավական հարց է»։ Ու այդ մարդիկ գուցե երբեք էլ չհասկանան, որ երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է՝ այն է, որ քաղաքական բարձրագույն իշխանությունը, իր աթոռը պահելու համար, իր հլու-հնազանդ կամակատարներին պարգևատրում է անպատժելիությամբ։ Էդքան բան։

Էս էլ դրա էջը՝ https://www.facebook.com/profile.php?id=100008694130240...»։

Հիշեցնենք, որ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում