Ներքին 3 տարի առաջ - 18:17 30-05-2023

Վարչապետն ընդունել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարում է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել հայ-արգենտինական հարաբերությունների շարունակական զարգացումը: Վարչապետը գոհունակությամբ է նշել Արգենտինայի Սենատում Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումների արտահայտումը, ինչը տեղի է ունենում նաև բարեկամական խմբի անդամների ակտիվ գործունեության արդյունքում:

«Հույս ունեմ, որ ձեր այցի արդյունքներով երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել»,- ասել է վարչապետը:

Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության անդամները երկու երկրների համագործակցության առավել սերտացման գործում ընդգծել են այդ երկրի հայ համայնքի դերը: Գիժերմո Անդրադան հավելել է, որ շարունակելու են ակտիվորեն նպաստել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության հարցերի: Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անթույլատրելի են համարել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացը վիժեցնելու փորձերը:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում