Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:39 30-05-2023

Տավուշի մարզի գյուղերի հանձնման վերաբերյալ որոշում չկա և, գուցե, չի էլ լինի

Այդ հարցի վերաբերյալ որոշում չկա և, գուցե, չի էլ լինի։ Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ինքը մտածում Ադրբեջանի վերահսկողությանը Տավուշի մարզի գյուղերի, այսպես կոչված նախկին անկլավների հնարավոր հանձնման մասին։

Նա կոչ է արել չշտապել՝ վկայակոչելով այն, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ «Բանակցություններին չեմ մասնակցում, մանրամասների մասին չգիտեմ։ Ներկա պահին չէի ցանկանա այդ մասին խոսել»,- ընդգծել է Քերոբյանը։

Անդրադառնալով Հայաստանից դեպի Ռուսաստան լաստանավային փոխադրումների թեմային՝ Քերոբյանն ասաց, որ նպատակ ունեն ավելացնել փոխադրումների թիվը։

Նա պարզաբանեց, որ այժմ փոխադրումներն իրականացվում են շաբաթը մեկ անգամ։ Նրա խոսքով, ավտոմոբիլային փոխադրումների համեմատությամբ, լաստանավային փոխադրումները փոխադրվող բեռի քաշի առումով առավելություններ ունեն։

«Առավելությունը նաև գնային հատվածում է, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի եվրոպական մասից դուրս ուղղություններին։ Բացի այդ, գները գրեթե չեն փոխվում՝ անկախ սեզոնից»,- ընդգծեց Քերոբյանը։ Նա նկատեց, որ դա թույլ է տալիս ավելի լավ բիզնես պլանավորել, հատկապես ծանր բեռներ փոխադրողների համար:

Նախարարն ասաց, որ հունիսին վերջնականապես կձևավորվի Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը, ինչը թույլ կտա նվազեցնել ռիսկերը հայկական ապահովագրական ընկերությունների համար։

Քերոբյանը նաև ասաց, որ Ջերմուկում իրականացվում են մի քանի տասնյակ միլիոն դոլարի խոշոր ներդրումային նախագծեր։

Նա հավաստիացրել է, որ քաղաքը զարգանում է։ Քերոբյանն ամենագլխավոր խնդիր է անվանել անվտանգայինը։ «Սակայն առկա է նաև ենթակառուցվածքի զարգացման խնդիրը»,- նշել է նախարարը։

Դա, ըստ նրա, վերաբերում է ոչ միայն Ջերմուկին, այլև մյուս քաղաքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ