Ներքին 3 տարի առաջ - 09:44 30-05-2023

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը մասնակի կենսաթոշակի նշանակման հարցում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ բողոքը ներկայացրած անձի խոսքով՝ Միասնական սոցիալական ծառայությունը մերժել է մասնակի կենսաթոշակի նշանակման վերաբերյալ իր դիմումը աշխատանքային ստաժի ոչ բավարար լինելու հիմքով։ Քաղաքացու պնդմամբ՝ կենսաթոշակային մարմնի կողմից աշխատանքային ստաժն ամբողջությամբ չի հաշվարկվել, 4․5 տարի ժամանակահատվածը չի ներառվել։

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմին՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու խնդրանքով։

Արդյունքում, 5 տարի պակաս հաշվարկված աշխատանքային ստաժը հաշվարկվել է և քաղաքացին ստացել է մասնակի կենսաթոշակի իրավունք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում