Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:00 25-05-2023

Իր հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը․ փաստաբան

Տիկին Գայանեի կալանքը, Արցախի և անկլավների հանձնման մասին հայտարարությունը ստվերեցին մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում վարչապետի արտաբերած հետևյալ միտքը. «Դուք հիշատակեցիք Եռաբլուրի դեպքը․ իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունն էդտեղ ապօրինություն է թույլ տվել։ Եթե հանցագործություն չկա, այդ գործը ի՞նչ հիմքով գնա դատարան»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյան։

«Այս հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ.
Արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը,
ՀՀ-ում քրեական արդարադատություն իրականացնող միակ մարմինը ՀՀ վարչապետն է՝ ով իր անձի մեջ միավորում է քրեական դատարանը, քննչական համակարգը, ոստիկանությունը:

Ողջամիտ հարց կարող է առաջանալ. ինչու՞ է վարչապետը խոչնդոտում քրեական վարույթով օբյեկտիվ քննությունը և թույլ չի տալիս ոստիկանների նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում: Միթե՞ ավելի ողջամիտ չէր լինի,թույլատրել քրեական հետապնդումը և դրանով իսկ դադարեցնել բողոքի ալիքը:

Բայց ոչ: Այստեղ է, որ տեսանելի է դառնում վարչապետի հոտառությունն ու ճկուն միտքը։ Իշխանության միակ պատվարն ու հենարանը ոստիկանությունն է՝ որն անշեղորեն, անգիտակցորեն, ռոբոտացված կատարում է իշխանության բոլոր հրահանգները:

Նման պայմաններում, իշխանության հրահանգի կատարման համար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը հանգեցնելու է ոստիկանության դժգոհությանը, նմանատիպ հրամանների դեպքում երկմտության հավանականությանը: Հենց այս անցանկալի հետևանքից է խուսափում մեր հեռատես վարչապետը», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի