Արտաքին 3 տարի առաջ - 21:00 20-05-2023

Պրիգոժինը հայտնել է, որ Բախմուտն ամբողջովին գրավելու մասին, Կիևը՝ հերքում է

Վագներ մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքն ամբողջովին անցել է ուսական կողմի վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը։

«Այսօր Արտյոմովսկը (Բախմուտի ռուսական անվանումը-խմբ) ամբողջովին վերցրել ենք»,- ասել է Պրիգոժինը, որի հայտարարությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Վերջինս հայտնել է, որ մայիսի 25-ից սկսած իր գլխավորած մասնավոր ռազմական ընկերության մարտիկները դուրս կգան Բախմուտից՝ հանգստանալու և վերապատրաստվելու համար։ Նրա խոսքով՝ քաղաքը կհանձնվի Ռուսաստանի կանոնավոր բանակի վերահսկողությանը։

Պրիգոժինը շնորհակալություն է հայտնել գեներալներ Սերգեյ Սուրովիկինին և Միխայիլ Միզինցեւին, ովքեր հնարավորություն են տվել իրականացնել այս գործողությունը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայրենիքը պաշտպանելու հնարավորության եւ բարձր պատվի համար։

Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել Պրիգոժինի՝ քաղաքը վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունը։

Պաշտոնական Կիևը մինչդեռ հերքել է Պրիգոժինի հայտարարությունը։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինական կողմը վերահսկում է այդ շրջանի որոշակի արդյունաբերական եւ ենթակառուցվածքային օբյեկտներ և մասնավոր հատվածը։

Ուկրաինայի զինված ուժերի Արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին նշել է, որ ուկրաինական ստորաբաժանումները կանգնած են քաղաքի հարավարևմտյան մասում և թույլ չեն տալիս ռուսական կողմի առաջխաղացումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ