Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:10 17-05-2023

Դա ո՞ւմ ա պետք, դրան տանեն՝ ինչ անեն․ քաղաքացին՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մասին

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը և Գայանե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Հայկական ժամանակում» տարածվել էր տեղեկություն, թե Գարիկ Գալեյանը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որից հետո նշված ծնողներին բերման են ենթարկել։

Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացի Արտուշ Մարտիրոսյանն ասաց, որ «ինչ-որ մի թուրքի լամուկ» բոլորին խառնել է իրար։

«Չգիտեմ, թե էս վիճակը ուր ա տանելու։ Համբերության բաժակի վերջին կումն ա մնացել։ Սրանք էլ գիտեն՝ իրանց վերջը ինչ ա լինելու, բայց առայժմ ձգում են»,- ասաց նա։

Խոսելով Աշոտ Փաշինյանին առևանգելու մասին տեղեկությունից՝ քաղաքացին ասաց․ «Եկեք տրամաբանենք․ դա ո՞ւմ ա պետք, դրան տանեն՝ ինչ անեն, չորացնեն, ծխե՞ն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար