Արտաքին 3 տարի առաջ - 17:15 17-05-2023

Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով պաշտոնից հեռացված քուրդ քաղաքապետն արդարացվել է

Թուրքիայի Սիլվան քաղաքի նախկին համաքաղաքապետ Նասիդե Թոփրաքը, ով ավելի վաղ ավելի վաղ պաշտոնից հեռացվել էր ահաբեկչության մեղադրանքով, նախօրեին թուրքական դատարանի կողմից արդարացվել է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gercek News լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թոփրաքը հեռացվել է Սիլվանի քաղաքապետի պաշտոնից 2020 թվականի մարտին, որում ընտվել էր 2019 թվականի մարտին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության կողմից։ Սիլվանը 87 հազար բնակչություն ունեցող քաղաք է Թուրքիայի արավարևելյան Դիարբեքիր նահանգում։

Մեղադրող կողմը վերջինիս համար պահանջել էր 22 տարի 6 ամսվա ազատազրկում՝ վերջինիս կողմից արբեր մամուլի ասուլիսներին ու ցույցերին, ինչպես նաև «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» քրդամետ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար։ Թոփրաքը մեղադրվում էր նաև «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «քարոզչություն տարածելու» մեջ։

Վերջինիս փաստաբանը պաշտպանական հայտարարության մեջ նշել է, որ նա միայն քաղաքական գործունեություն է ծավալել և օգտվել ազատ արտահայտվելու իր իրավունքից։

Սիլվանի համաքաղաքապետ Նասիդե Թոփրաքը տասնյակ քուրդ քաղաքապետերի թվում է, ովքեր 2019 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո պաշտոնանկ են արվել կեղծ մեղադրանքներով: Քուրդ համայնքապետերին պաշտոններից հեռացնելուց հետո համայնքները ղեկավարում են պետության կողմից նշանակված պաշտոնակատարների կողմից։

Վերջին չորս տարում Թուրքիայում մոտ 60 ընտրված քուրդ քաղաքապետեր հեռացվել և փոխարինվել են պետական պաշտոնյաներով՝ կեղծ «ահաբեկչության» մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար