Արտաքին 10 ամիս առաջ - 21:26 19-11-2025

Թուրքիայում քուրդ հայտնի գործիչը կարող է ազատ արձակվել շաբաթավերջին

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատգամավոր Ջենգիզ Չանդարը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայում 9 տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի օրենքի ուժով ազատ արձակումը:

Չանդարը նշել է, որ օրենքի համաձայն, Դեմիրթաշն արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ:
«ՊԵտք է ազատ արձակվեր արդեն այս շաբաթ: Ոչ մի ձայն դուրս չեկավ: Շատ հավանական է, որ այս շաբաթավերջ և կամ հաջորդ շաբաթ նա դուրս կգա»,-ասել է նա:

«DEM» կուսակցության պատգամավորը նման հայտարարություններով հանդես է եկել Իրաքի Դոհուկ քաղաքում, ուր մեկնել էր մասնակցելու «Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության 6-րդ համաժողովին» (MEPS 2025):

Վերջինիս ուղղվել էր «Սելահաթթին Դեմիրթաշը ե՞րբ ազատ կարձակվի» հարցը:

Հիշեցնենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը տարիներ առաջ մի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի համար մեղադրվել էր «ահաբեկչության պրոպագանդա» կատարելու մեջ և Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման: Նա 2016թ․ նոյեմբերի 4-ից գտնվում է Էդիրնեի բանտում։ Դեմիրթաշի փաստաբան Այդըն Էրդողանի պնդմամբ՝դեռևս 2019թվականին ըստ Թուրքիայի օրենքի, նախկին պատգամավորն արդեն կրել էր այդ պատիժը և պետք է ազատ արձակված լիներ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար