Արտաքին 3 տարի առաջ - 18:45 11-05-2023

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և զգույշ լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերից։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Ստանոն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վրաստանը հավակնում է դառնալ Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Վրաստանը չպետք է թույլ տա իր տարածքում անվստահելի ռուսական ինքնաթիռների ներկայությունը։

«Մենք հաշվի ենք առել Վրաստանի հետ օդային հաղորդակցության արգելքը հանելու Ռուսաստանի կառավարության որոշումը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիայի պատճառով Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական ավիացիայի դեմ և թույլ չեն տալիս թռիչքներ իրականացնել Ռուսաստանից, Ռուսաստանի վրայով կամ նրա տարածքով։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին, որը հավակնում է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և այլ երկրների պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերից»,- ասել է նա։

Պիտեր Ստանոն նշել է, որ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը այլևս ի վիճակի չէ թարմացնել և արդիականացնել իր ինքնաթիռները, ինչը անհրաժեշտ է միջազգային տեխնիկական և անվտանգության ստանդարտները պահպանելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագրեր է հրապարակել, որոնցով չեղարկել էր Վրաստանի հետ վիզային ռեժիմը և թույլատրել ուղիղ չվերթների վերականգնումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում